Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Բլեֆարոպլաստիկա. drtehmine.com

Բլեֆարոպլաստիկա. drtehmine.com

Բլեֆարոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ իրականացվում է կոպերի մաշկի ձգում: Շատերի համար այն կոպերի այտուցից և ճողվածքից ազատվելու միակ արդյունավետ եղանակն է:

Երբ դիմել բլեֆարոպլաստիկայի


Աչքերը մատնում են իրական տարիքը, այդ պատճառով վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս զգալիորեն բարելավել արտաքին տեսքը:
Հիմնականում այս միջոցառումը պահանջված է միջին տարիքի պացիենտների մոտ: Առաջին տարիքային նշանները աչքերի տակ առաջացած կնճիռներն ու պարկերն են, որոնց պատճառով մարդիկ ավելի տարեց են երևում: Երբեմն այս միջամտությունը  պահանջվում է, նույնիսկ, ավելի երիտասարդ տարիքում, եթե կա կոպերի կախվածության և ճողվածքների առաջացման անատոմիական նախատրամադրվածություն:

Բլեֆարոպլաստիկայի իրականացման ցուցումներն են.

  • պտոզը և աչքերի տակ պարկերի առկայությունը,
  • մանր և խորը կնճիռները,
  • ծերացման հետևանքով կոպերի իջեցման արդյունքում` ծանրության զգացում` կոպերում, տեսադաշտի նվազում,
  • հոգնած տեսքը,
  • կոպերի թերությունները շտկելու ցանկությունը,
  • աչքերի կտրվածքը կամ ձևը փոխելու ցանկությունը,
  • աչքերի անկյունների իջեցումը:


Բլեֆարոպլաստիկա իրականացնելու որոշում կայացնելիս հարկ է հաշվի առնել, որ որքան ուշ իրականացվի շտկումը, այնքան նկատելի կլինեն սպիները: Եթե կան ճարպային ճողվածքներ, բայց մաշկը դեռ էլաստիկ է, վիրահատությունը որևէ հետք չի թողնի:  Թե քանի անգամ կարելի է բլեֆարոպլաստիկա իրականացնել, որոշում է մասնագետը:   Հարկ է նշել, որ վիրահատությունների միջև ժամանակը պետք է լինի առնվազն յոթ տարի:

Կոպերի ավելորդ մաշկային ծալքերի առաջացման պատճառներըՃողվածքներ կարող են առաջանալ վերին և ստորին կոպերի վրա: Պատճառը աչքերի շուրջ մկանների թուլացումը և հյուսվածքների էլաստիկության նվազումն է: Փաստորեն, դա կոպերի որոշակի մասերում ճարպաբջջանքի այտուցն է՝ տարիքային փոփոխություններով պայմանավորված։ Այս հարցում նշանակություն ունի նաև ժառանգականությունը և վնասակար սովորությունների առկայությունը։

Շտկման եղանակները
Կոպերի մաշկը կարելի է ձգել պլաստիկ վիրահատությամբ և ոչ վիրահատական ճանապարհով։ Յուրաքանչյուր դեպքում շտկման եղանակը ընտրվում է անհատապես՝ պայմանավորված օրգանիզմի ընդհանուր առողջական և աչքերի շուրջը մաշկի վիճակով։  

Ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա
Համարվում է շտկման առավել անցավ և ոչ տրավմատիկ եղանակ։ Բացի այդ, այն ունի նվազագույն հակացուցումներ և հնարավոր բարդություններ։

Կիրառվում է երկու մեթոդ.

  • Ներարկումային. մաշկի տակ ներարկում են պատրաստուկներ, որոնք այն ավելի հարթ և էլաստիկ են դարձնում։
  • Գործիքային. ներառում է լազերային, ուլտրաձայնային, տերմաժ, ջերմալիֆտինգային, էլեկտրա-, Raylife և DROT-թերապիա։


Հակացուցումները.

  • հղիություն,
  • չարորակ նորագոյացություն,
  • սրտի ռիթմը վարող սարքի առկայություն,
  • վարակիչ և աուտոիմուն հիվանդություններ,
  • հեմոֆիլիա,
  • աչքերի շուրջ մաշկի բորբոքային հիվանդություններ (գարիկ),
  • շաքարային դիաբետ։


Վերին և ստորին կոպերի ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկայից հետո սպիներ չեն մնում։ Արդյունքը պահպանվում է մեկից (ներարկումներ) մինչև յոթ տարի (լազերային պրոցեդուրաներ)։

Սակայն ոչ վիրահատական եղանակը վերացնում է միայն մանր խնդիրները՝ ոչ խորը կնճիռները, ճարպի ոչ մեծ կուտակումները։
Եթե խնդիրը լուրջ է և պացիենտը 50-ն անց է, նպատակահարմար է պլաստիկ վիրահատությունը։

Պլաստիկ վիրահատություն
Ավելորդ ճարպային հյուսվածքները և մաշկը հեռացվում են վիրահատական ճանապարհով։  Կտրվածքներն իրականացվում են մաշկի բնական ծալքերում, որպեսզի սպիները չնկատվեն։ Ստորին կոպի շրջանում ճողվածքների հեռացումը հնարավոր է աչքի լորձաթաղանթի միջոցով, այսինքն՝ առանց կտրվածքների։

Հակացուցումները.

  • արյան մակարդելիության խնդիրներ,
  • հակամակարդիչների ընդունում,
  • տարած ինֆարկտ կամ կաթված,
  • ցանցենու շերտազատում,
  • սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ,
  • շաքարային դիաբետ,
  • ուռուցքներ,
  • ՁԻԱՀ,
  • համակարգային հիվանդություններ,
  • երիկամների կամ լյարդի քրոնիկական անբավարարություն,
  • դաշտան,
  • հղիության և կրծքով կերակրման շրջան:


Հետևյալ ոչ սպեցիֆիկ գործոնների դեպքում ևս չի կարելի վիրահատություն իրականացնել.

  • կոպերի շուրջ մաշկի բորբոքում,Բազեդովյան հիվանդություն,
  • չոր աչքերի համախտանիշ,
  • քունքի շրջանում խոր սպիներ,
  • կարճատեսություն,
  • կոնյուկտիվիտ,
  • բլեֆարոսպազմ կամ գլաուկոմա:


Հետվիրահատական վերականգնողական շրջան
Բլեֆարոպլաստիկայից հետո կարերը չեն հեռացվում, քանի որ կիրառվում են հատուկ ներծծվող թելեր:   
Վիրահատությունից հետո առաջին օրերին դիտվում են այտուցներ. դա օրգանիզմի բնական ռեակցիան է: Այտուցվածությունը կարելի է նվազեցնել սառը կոմպրեսների միջոցով:  

Բլեֆարոպլաստիկայից հետո արագ վերականգնվելու համար պացիենտները պետք է հետևեն նաև որոշ կանոնների.

  • բացառել աչքերի և կոպերի ծանրաբեռնվածությունը (ընթերցանություն, համակարգիչ, հեռուստացույց, կոնտակտային ոսպնյակներ, պայծառ լույս),
  • հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից (այտուցներից խուսափելու համար), աղի սննդից,
  • քնել մեջքի վրա՝ բարձր բարձով,
  • մեկ ամսով կոնտակտային ոսպնյակները փոխարինել ակնոցներով,
  • հնարավորին խուսափել գլխի թեքումներից,
  • կոպերը և աչքերը պաշտպանել արտաքին ազդակներից (քամի, պայծառ լույս, կոսմետիկա, օճառ),
  • դեմքը լվանալ երիցուկի եփուկով,
  • խուսափել բաղնիքից և սաունայից,
  • կատարել աչքերի համար նախատեսված հատուկ վարժություններ:


Վերականգնողական շրջանը տևում է 7-10 օր: Աշխատանքի կարելի է գնալ 2 շաբաթ անց: Արդյունքը նկատելի կլինի վիրահատությունից անմիջապես հետո, սակայն վերջնական արդյունքն ակնհայտ կլինի միայն մեկ ամիս անց: Կոպերի մաշկի խնամքի կանոններին հետևելը հնարավորություն կտա արդյունքը պահպանել հնարավորին երկար, երբեմն այդ շրջանը տևում է ավելի քան տաս տարի:   

Ե՞րբ իրականացնել բլեֆարոպլաստիկա. մասնագետների կարծիքը
Պլաստիկ վիրաբույժները խորհուրդ են տալիս առաջին միջոցառումն իրականացնել դեռևս 35-40 տարեկանում: Այս տարիքում արդեն սկսվում է ծերացման գործընթացը, և ժամանակին իրականացված վիրահատությունը հնարավորություն կտա խուսափել սպիներից. սպիները մաշկի վրա մնում են գրեթե աննկատ:   

Քանի որ բլեֆարոպլաստիկան ծերացումը դադարեցնում է ժամանակավորապես, կարիք է լինում կրկնել վիրահատությունը: Լավագույն տարիքը 50-ն է, ապա` 65 տարեկանը: Կարևոր է խնդրին պատասխանատվությամբ մոտենալ և լավ մասնագետ ընտրել:

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ